ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ռուսաստանում Ղրղզստանի դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևին համատեղության կարգով նշանակել է նաև ՀՀ-ում հանրապետության դեսպան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։
«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Ռուսաստանի Դաշնությունում Ղրղզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոկոնտաև Կուբանիչբեկ Քենեշովիչը համատեղության կարգով նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նստավայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
--00—ՅՄ