ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Փարոս» հրատարակչությունը 15 ամյակի կապակցությամբ հրատարակել է հայերեն «Օսմանյան ժամանակաշրջանում հայկական դպրոցների կրթության և ուսուցման պատմություն» վերնագրով երկհատոր գիրքը։
Գրքի հեղինակը Գևորգ Հակոբյանն է։ Այն տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնդրամի հովանավորությամբ։
Գրքում ներկայացված է Օսմանյան կայսրության շրջանում հայկական դպրոցների պատմությունը, որոնք դաստիարակել են բազմաթիվ արժեքավոր գործիչներ, բայց նրանց անուններն այսօր մոռացության են մատնվել:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ