Էր Ռիադում տեղի է ունենում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների նոր հանդիպումը. AFP

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

.

Էր Ռիադում սկսվել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների նոր հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ուկրաինական պատվիրակության աղբյուրին։

«Մենք նախկինի նման աշխատում ենք ամերիկացիների հետ»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը։ 

Այլ մանրամասնություններ գործակալությունը չի հայտնում։

Ամերիկա-ուկրաինական խմբերի բանակցություններ Էր Ռիադում տեղի էին ունեցել նաև մարտի 23-ին։ 

Իսկ մարտի 24-ին Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը տևել է ավելի քան 12 ժամ։ Կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ 

Խորհրդակցություններում Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում էին Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։ ԱՄՆ պատվիրակության կազմում էին Ազգային անվտանգության խորհրդում Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Էնդրյու Փիքը, Պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով տնօրեն Մայքլ Էնթոնը, ինչպես նաև Ուկրաինայի հարցով հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգի և Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի աշխատակազմերի աշխատակիցներ:

--00--ՀԱ