Նա ստում է․ ԱՄՆ պետքարտուղարը մեղադրանքներ է հնչեցրել Զելենսկու հասցեին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

bda71d93-e53e-421f-a299-509e07f7a1d5_cx0_cy9_cw0_w1200_r1

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վլադիմիր Զելենսկին ստել է, երբ ասել է, որ մերժել է ուկրաինական հանքանյութերի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած գործարքը։

«Նա ասաց. «Իհարկե, մենք ցանկանում ենք իրականացնել այս գործարքը, դա իմաստ ունի: Միակ բանն այն է, որ ես պետք է դա անցկացնեմ օրենսդրական գործընթացի միջով»:

Երկու օր անց ես կարդացի, որ Զելենսկին հայտարարել է, թե իբր մերժել է գործարքը՝ ասելով, թե դա կնքելու հնարավորություն չունեն»:

--00—ՅՄ