ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու պահանջով ցույցը, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Երթը կազմակերպել է «Հայրենասերներ» կուսակցությունը՝ նրա առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոյի գլխավորությամբ։ Նրա կարծիքով՝ ԵՄ-ից դուրս գալը Ֆրանսիային թույլ կտա պաշտպանել իր ազգային շահերը։
Բողոքի ակցիայի մասնակիցները երթով անցել են Փարիզի կենտրոնով` վանկարկելով «Մակրոն հրաժարական տուր», «Մակրոն, պատերազմիր քո պատերազմում ինքդ»:
Ցույցի կեսին Ֆիլիպոն պատռել է ԵՄ դրոշը։
--00—ՅՄ