Եղանակային վատ պայմանների պատճառով Բաթումիից չվերթերը չեղարկվել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

photo_2025-02-24_18-01-31

Բաթումիի միջազգային օդանավակայանից այսօր՝ փետրվարի 24-ին, նախատեսված բոլոր չվերթերը հետաձգվել են։ Ըստ հաղորդագրության՝ պատճառը եղանակային վատ պայմաններն են։

Բաթումիի օդանավակայանից հայտնել են, որ թռիչքներ էին ծրագրվում դեպի Սոչի, Թել Ավիվ և Ստամբուլ, սակայն այսօրվա թռիչքները չեն իրականացվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի (UAG) հաղորդմամբ՝ ձյան առատ տեղումների պատճառով արդեն երրորդ օրն է, ինչ Բաթումիի օդանավակայանի չվերթերն ընդունում է Քութաիսիի օդանավակայանը:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 24-ին, ուսումնական գործընթացը դադարեցվել է Աջարիայի բոլոր մունիցիպալիտետներում. պատճառը վատ եղանակն է և առատ ձյունը։

Աղբյուրը՝ Aliq.ge։

--00—ՅՄ