ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Դուբայում (ԱՄԷ) ընթացող ATP-500 մրցաշարի երկրորդ շրջան։
Մեկնարկային տուրում նա 6:1, 6:3 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դենիել Էվանսի նկատմամբ (178-րդ տեղը): Խաղը տևել է 1 ժամ 21 րոպե։
Երկրորդ տուրում Կարեն Խաչանովը կխաղա Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) — Լորենցո Սոնեգո (Իտալիա) զույգի հաղթողի հետ։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ