Զգուշացեք կեղծ ընդդիմադիր թեկնածուներից․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Ս

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ միայն ՔՊ-ական թեկնածուների, այլեւ երկրորդ, երրորդ տեղը զբաղեցնող ուժի առաջադրման հարցը, որ հետընտրական կոալիցիա կազմելով՝ իշխանություն ձեւավորեն: Որովհետեւ ՔՊ-ն բավարար ձայներ չունի:

Ըստ ամենայնի՝ Փարաքարում այդ դերը կստանձնի Գոռ Սարիբեկյանը, որը ՔՊ փրայմերիզի մասնակիցներից էր, Լյուդվիգ Գյուլնազարյանից հետո երկրորդ ամենաշատ ձայն ստացած թեկնածուն։ Գյուլնազարյանը կգլխավորի ՔՊ-ն, իսկ Գոռի համար հարմար կուսակցություն են փնտրում։ Ուշագրավ վիճակ է նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունում․ անցած ընտրությունների առաջատար, ԱԵ խորհրդի անդամ Վոլոդյա Գրիգորյանը, մեզ հասած տեղեկություններով, հակված չէ իր կուսակցության ցուցակով առաջադրվել:

Կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանի` Բաքվում գերության մեջ գտնվելը փոքրացրել է հաղթելու հեռանկարը, իսկ Վոլոդյա Գրիգորյանի հետ այլ ուժեր են բանակցում։ Գրիգորյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ դեռ վերջնական որոշում չունի, թե որ կուսակցությամբ է առաջադրվելու։ Նկատեցինք․ տարօրինակ է, որ, լինելով «Ապրելու երկրի» անդամ, երկմտում է։ «Թողեք չմեկնաբանեմ, այդ մասը թողնենք ժամանակին․․․»,- ասաց նա՝ չբացառելով, որ կարող է ԱԵ ցուցակով գնա։

Փոխարենը ԱԵ համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը վստահեցրեց․ «Իհարկե, մասնակցելու ենք, Վոլոդյան էլ մեր թեկնածուն է»։ Չորրորդ թեկնածուն էլ, ըստ ամենայնի, կլինի Դավիթ Մինասյանը, որը նախորդ ընտրություններից հետո ՔՊ-ի հետ կոալիցիայի արդյունքում երկուսուկես տարի կառավարեց համայնքը, ապա ղեկը փոխանցեց ՔՊ-ին եւ ինքը բանտ գնաց»:

 


 




 

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 
 

--00—ՍՊ