ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
ԱՄՆ-ն ակնկալում է, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը շատ շուտով կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։
«Մենք ակնկալում ենք, որ այդ հանդիպումները կկայանան շատ շուտով, հատկապես նախագահ Զելենսկու հետ»,- ասել է նա։
Սպիտակ տան մամուլի քարտուղարը նշել է, որ Թրամփը ցանկանում է, որ Կիևի և Վաշինգտոնի միջև կնքվի հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքը։
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը հետաքրքրված է Ուկրաինայից հազվագյուտ հողային մետաղներ ստանալու հարցում։
Փետրվարի 12-ին ԱՄՆ ֆինանսների նախարարը Զելենսկիին է փոխանցել Կիևում հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի տեքստը։ Զելենսկին, ով ավելի վաղ նշել էր գործարք կնքելու իր պատրաստակամությունը, այն չստորագրեց ո՛չ ֆիննախի հետ հանդիպման ժամանակ, ո՛չ էլ ավելի ուշ Մյունխենում՝ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպմանը։
--00—ՅՄ