Արման Գալստյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

photo_2025-02-25_12-01-19

Արման Գալստյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ։

Արման Սամվելի Գալստյանի կենսագրությունը

Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 17-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2014-2025թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ,

2013-2014թթ.`  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի պետ, 

2010-2013թթ.`  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի պետ,

2005-2010թթ.`  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ ,

2003-2005թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ,

2002-2003թթ.`  ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ,

2000-2002թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության Լոռվա մարզային քննչական բաժնի քննիչ

1999-2000թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության Լոռվա մարզային քննչական բաժնի Գուգարքի քննչական խմբի քննիչ։

Կրթություն

1999թ. ավարտել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը։

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: 

Այլ տվյալներ

Ամուսնացած է ունի երեք երեխա:

--00—ՅՄ