Գազայում առնվազն 15 երեխա է մահացել ցրտից․ Al Jazeera

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

000026_1700032621_599600_big

Գազայի հատվածում վերջերս առնվազն 15 երեխա է մահացել ցրտից: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։

Նշվում է, որ ժամանակավոր կացարանների և վառելիքի բացակայությունը, զուգորդված տարածաշրջանում կտրուկ ցրտի հետ, ձմեռը վերածել է մահացու սպառնալիքի հարյուրավոր պաղեստինյան ընտանիքների համար: Չնայած ծնողների ձեռնարկած բոլոր միջոցներին` երեխաներին տաք պահելու համար, անկլավում առնվազն 15 երեխա է մահացել ցրտի հետևանքով:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Գազայում առաջին անհրաժեշտության ապրանքների, վերմակների և ջեռուցման պարագաների համատարած և հրատապ կարիք կա, մինչդեռ իսրայելական իշխանությունների կողմից դեռևս սահմանափակվում է հումանիտար օգնության և վառելիքի մատակարարումը տարածաշրջան։

--00—ՅՄ