Վարդանանց սուրբ նահատակների հիշատակը առիթ է՝ մեր առաքելության մասին ավելի շատ մտորելու. «ՀայաՔվե»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Capture

«ՀայաՔվե» նախաձեռնությունը գրել է.

«Այսօր Վարդանանց տոնն է։

Վարդանանց սուրբ նահատակների հիշատակը մեզ համար առիթ պետք է լինի՝ մեր առաքելության մասին ավելի շատ մտորելու, մեր կյանքն ու գործունեությունն անձնականից, ընտանեկանից ու ընկերականից անդին իմաստավորելու համար։

 Հայ ժողովրդին այսօր հետևողականորեն վախ, անկարողություն և կենցաղամտություն են ներշնչում։ Բայց մենք հաստատակամ ենք մեր ազգային ինքնությունը պահպանելու, մեր քաղաքակրթող առաքելությունը շարունակելու և մեր հավաքական նպատակները հետապնդելու գործում»։

--00—ՅՄ