Սամվել Կարապետյանը զբաղեցնում է Forbes-ի «Ռուսական անշարժ գույքի արքաները 2025» սանդղակի 2-րդ տեղը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

2599

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ներառվել է «Forbes» ամսագրի ռուսաստանյան ծառայության «Ռուսաստանի 2025 թվականի անշարժ գույքի արաքաները» վարկանիշային սանդղակում։ Կարապետյանի հիմնադրած «Տաշիր» ընկերությունների խումբը Ռուսաստանում 2024 թվականին անշարժ գույքի վարձակալությունից ստացել է 685 միլիոն դոլար եկամուտ 7 զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ 2023-ին գրանցվել էր 640 մլն դոլարի համեմատ: 

Պարբերականը նշում է, որ տարեկան 200 մլն մարդ այցելում է «Տաշիր» ընկերությունների կողմից կառավարվող օբյեկտներ։

Նշենք, որ առաջին հորիզոնականը կիսում են ադրբեջանցիներ Զարախ Իլիևն ու Գոդ Նիսանովը, որոնց «Կիևսկայա Պլոշչադ» ընկերության եկամուտը եղել է 2 մլրդ դոլար:
 

--00—ԱՊ