Ռուբեն Վարդանյանի լեն ու բոլ օրերի ընկերները՝ Չարլզը, ԱՄՆ, ՌԴ շրջանակները, պետք է ձայն բարձրացնեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News 

Ոչ մի թթու խոսք Ադրբեջանին, սա է այս իշխանության քաղաքականությունը։ Հայ գերիները Բաքվում գտնվում են ճնշման ներքո, միայն երկրի ներսում բողոքի ձայն բարձրացնելով ոչնչի չենք հասնելու։ Պետք է դիմումների աշխարհագրությունը մեծացնել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։  

«Ռուբեն Վարդանյանը կապեր ուներ Բրիտանական թագավորության, ԱՄՆ մագնատների և ՌԴ ֆինանսական քաղաքական կապիտալ ունեցող մարդկանց հետ։ Չարլզ Երրորդը նկարներ ունի Ռուբեն Վարդանյանի հետ, Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը օր ու մեջ Բաքվում է, լեն ու բոլ ժամանակ նրա հետ եղած մարդիկ նրան ազատելու պահանջով պետք է դիմեն Բաքվին։ Ռուբեն Վարդանյանի կինը համաշխարհային հրեական կազմակերպությանը պետք է մոբիլիզացնի, ցանկացած միջոց պետք է օգտագործել»,- ընդգծեց Բալասանյանը։  

Խոսելով Հարավային Կովկասի մասին, միջազգայնագետը նկատեց, որ Էր Ռիադում ԱՄՆ ու ՌԴ ներկայացուցիչների հանդիպումից հետո Բաքվի հայտարարություններում փոփոխություններ կան։ 
Բանախոսի գնահատմամբ, ամեն ինչ արվում է Թուրքիային Մերձավոր Արևելքում պահելու և Հարավային Կովկաս չթողնելու համար։  

«ԱՄՆ-ն քրդերի հարցն է փակում, սա ենթադրում է, որ Սիրիայում, Իրաքում, Իրանում քրդական գործոնը նվազում է, Թուրքիային այդ խնդրից ազատում են։ Փոխարենը ասում են՝ Հարավային Կովկասում քեզ հետ կխոսենք միայն 3+3 ձևաչափով»,- հավելեց նա։


Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ