ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
71-ամյա արքայազն Չարլզը կորոնավիրուսից վերականգնվելուց հետո կիսվել է հիվանդության իր փորձից: Այս մասին հայտնում է nv.ua կայքը: Նա կորոնավիրուսի համաճարական անվանել է տարօրինակ, վախեցնող և տագնապալի փորձ:
Նա տեսաուղերձ է հղել բրիտանացիներին՝ հարգանքի տուրք մատուցելով բուժաշխատողներին և խանութների աշխատակիցներին անձնուրաց աշխատանքի համար:
«Ինչպես բոլորիս էլ նկատելի է, այս հիվանդությունը տարօրինակ, վախեցնող և տագնապալի փորձ է: Երբ բարեկամներդ և ընկերներդ չեն կարող կողքիդ լինել, իսկ սովորական կյանքի ընթացքը խախտված է: Նման աննախադեպ և տագնապալի ժամանակներում ես և կինս հատկապես մտածում ենք բոլոր նրանց մասին, որոնք այս դժվար և ոչ նորմալ պայմաններում կորցրել են իրենց սիրելիներին, ինչպես նաև նրանց համար, ովքեր ստիպված են հանդուրժել հիվանդությունները, մեկուսացումը և միայնությունը»:
Հիշեցնենք, որ Արքայազն Չարլզը կորոնավիրուսի թեստ էր հանձնել մարտի 25-ին՝ պատասխանը դրական էր: Արքայազնի կնոջ՝ Կամիլայի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։
Ներկայում Չարլզը 72-ամյա Կամիլայի հետ գտնվում է շոտլանդական Աբերդինշիր կոմսության Բիրքհոլ առանձնատանը։ Չարլզի շփման շրջանակը պարզ չէ, քանի որ վերջին շրջանում նա ակտիվորեն մի շարք հանրային միջոցառումների է մասնակցել։