Շոլցը կոչ է արել աջակցել Ուկրաինային գումարով և զենքով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Capture

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Լոնդոնում ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո ասել է, որ ուկրաինական բանակը պետք է ուժեղ մնա նաև խաղաղ ժամանակ, ինչը հնարավոր է միայն Եվրոպայի և ԱՄՆ-ի ֆինանսական և ռազմական աջակցության դեպքում:

Հիշեցնենք, որ այսօր Լոնդոնում կայացել է մի շարք եվրոպական երկրների ղեկավարների հերթական հանդիպումը, որտեղ քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը և հավաքական եվրոպական անվտանգությունը։

«Կարևոր է, որ այստեղ բոլորը ևս մեկ անգամ պարզ դարձնեն Ուկրաինային աջակցելու իրենց մտադրությունը։ Մեզ համար պարզ է, որ մենք պետք է աջակցենք Ուկրաինային և՛ ֆինանսապես, և՛ ռազմական առումով»,- ասել է Շոլցը հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

--00—ՅՄ