Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով «դատավարությունը»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

.

Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, մեկնարկել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին տեղի ունեցած նիստում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը ցուցմունք էին տվել, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը իրենց մեղավոր չէին ճանաչել առաջադրված շինծու մեղադրանքներում։ 

Տեղեկացնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրա գործով հաջորդ նիստը  նշանակված է մարտի 4-ին։ Նախորդ դատական նիստին՝ փետրվարի 25-ին, հացադուլի պատճառով Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել էր։

--00--ԱՀ