Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Բաքվի դատարան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներ խափանման միջոց կալանք տնային կալանք միջնորդություն

Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, ընթանում է օկուպացված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարության և քաղաքացիական անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախորդ՝ ապրիլի 11-ին տեղի ունեցած նիստում մի շարք «տուժողներ» էին ցուցմունք տվել, պատասխանել դատախազների և փաստաբանների հարցերին։ 

Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրա գործով հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 15-ին։


--00--ԱՀ