ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News
«Ընդդիմության քայլերում բան չի փոխվել, խորհրդարանում մեր օրակարգով ենք աշխատելու, մենք մեր օրակարգը գիտենք և առաջ ենք շարժվում, մանդատներից չզրկելով՝ չեն կարող մեզ սթափեցնել: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը մանդատ ստացել է «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի փոխարեն։
Անդրադառնալով ընդդիմության քայլերին՝ պատգամավորը նշեց, որ մասնակցել է փողոցային պայքարին, բայց այդքան էլ հաջողված չի գնահատում. «Հաջողություն չունեցանք, քանի որ խնդիրներ կային»:
Մանրամասները՝ տեսանյութում։