Նրանց հացադուլի մեջ հուսահատ նոտա կա․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

ՍՍ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը հացադուլներ շատ է տեսել` հացադուլ էին անում հեռավոր 1988-ին, արցախյան շարժման օրերին: Տարբեր տարիներին հացադուլ են արել Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Գեղամ Մանուկյանը, Կիմ Բալայանը, անգամ Մհեր Արմենիան եւ Վարդգես Գասպարին են ժամանակին հացադուլ արել:

Բայց այս օրերին Օպերայի բակում հացադուլ անող Մանե Թանդիլյանի, Վարդան Ավագյանի եւ Արտավազդ Լալայանի հացադուլի մեջ հուսահատ նոտա կա` հացադուլ, որով փորձում են համոզել, որ հացադուլից դուրս գա Բաքվի բանտում խոշտանգվող Ռուբեն Վարդանյանը»:
 

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 
 
--00—ՍՊ