Եթե մենք ենք բերել Նիկոլին, ինչու՞ ենք ամենաշատը հենց մենք տուժում ու հալածվում. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Եթե մենք ենք բերել Նիկոլին, ինչո՞ւ ենք ամենաշատը հենց մենք տուժում ու հալածվում։ Ստացվում է, որ բերել ենք մենք, բայց օգտվում են ուրիշները։ Այս մասին դատարանում պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ես չեմ ուզում 2026 թվականին կրկնվի 2021 թվականը, ես դրա հետ համերաշխ չեմ, ու կապ չունի, որ ես Հանրապետական եմ, ես դրան դեմ եմ որպես հայ մարդ։ Կուզենայի, որ բոլոր գործենկերներիս հետ հենց այդ ճանապարհով գնայինք»,- ասել է Աշոտյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ