ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Այսօր՝ մարտի 4-ին, ժամը 15.00-ին նամակներ կհանձնվեն ՀՀ արտգործնախարարությանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանությանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ուղղված նամակում կոչ է արվում Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն, Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրների միջոցով, և դիմել չեզոք երրորդ երկրի, մասնավորապես, Շվեյցարիայի Համադաշնությանը, լիազորելով Հայաստանի Հանրապետության անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն բոլոր հայ գերիների ու նաև շտապ բժշկական օգնություն՝ Ռուբեն Վարդանյանի համար:
Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Քելլեր-Զուտերին ուղղված նամակում նշվում է, որ հաշվի առելով Շվեյցարիայի համար միջազգային մարդասիրական իրավունքի կարևորությունը և բարդ իրավիճակներում չեզոք միջնորդի դեր ունենալու նրա փորձը՝ ներկայացվում է խնդրանք, որպեսզի իր երկիրը ևս մեկ անգամ իրականացնի միջազգային չեզոք միջնորդի իր դերը և հյուպատոսական ծառայության հասանելիություն ապահովի հայ գերիների համար:
Նամակները ստորագրել են հայաստանյան շուրջ 40 հասարակական կազմակերպություններ, որոնց ներկայացուցիչներն այսօր կփոխանցեն դրանք:
Ակցիան կմեկնարի ՀՀ ԱԳՆ մոտից, այնուհետև ՀԿ-ների ներկայացուցիչները կշարժվեն դեպի Շվեյցարիայի դեսպանատուն:
--00--ՀԱ