Արամ Հակոբյանը «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

.

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարն է: Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից:

5 խաղափուլից հետո Արամը ունի 4.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները ամերիկացի գրոսմայստեր Հանս Մոկե Նիմանի հետ:

6-րդ խաղափուլում Արամը և Հանսը կխաղան միմյանց դեմ:

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը ունեն 3 միավոր:

Նշենք, որ Վահեն բոլոր 5 խաղերում խաղացել է գրոսմայստերների դեմ՝ հաղթելով Պավել Պոնկրատովին և ոչ-ոքի խաղալով Անդրեյ Եսիպենկոյի, Ալեքսանդր Գրիշչուկի, Վադիմ Զվյագինցևի և Մանուէլ Պետրոսյանի հետ։

Միջազգային վարպետ Արսեն Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը ունեն 2.5 միավոր:

Հաջողություն ենք մաղթում մեր շախմատիստներին մնացած խաղափուլերում:


--00--ԱՀ