ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ սահմանին էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ չկա․ «Պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ ու պատճառ չլինի»,- ասել է նա։
Սիմոնյանը նշել է, որ ՀՀ-ն որևէ տարածքային պահանջ չունի և իր հանձն առած պարտավորություններին ու համաձայնագրերին շատ ուժեղ հետևում է, և հետևողականորեն շարունակելու է աշխատանքը՝ խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ
«Իրադարձությունները շատ արագ են զարգանում, և կարող է մոտ օրերս շատ հետաքրքիր զարգացումներ լինեն»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ