ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Սերբիայի աթլետիկայի ֆեդերացիան Հայաստանի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու Բելգրադի միջազգային մրցաշարին, որը կմեկնարկի փետրվարի 15-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Սերբիայի մայրաքաղաքում կայանալիք մրցաշարում աթլետիկական ոչ բոլոր ձևերն ընդգրկված կլինեն: Հայաստանի մարզական պատիվը, ամենայն հավանականությամբ, կպաշտպանեն վազորդներ Ռազմիկ Մկրտչյանը, Երվանդ Մկրտչյանը, Գայանե Չիլոյանը և Էլադա Ալավերդյանը:
Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանն էլ նախապատրաստվում է Ղազախստանում կայանալիք «World athletics silver tour»-ին, որը կմեկնարկի փետրվարի երկրորդ կեսին:
Հայաստանի աթլետիկայի հավաքականը փետրվարի 11-ին պետք է մասնակցեր Ստամբուլում նախատեսված Բալկանյան երկրների առաջնությանը, սակայն Թուրքիայում մարզական բոլոր միջոցառումները չեղարկվել են՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով:
--00--ԱՀ