Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի Տարտուս նավահանգստին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

photo_2025-03-04_12-18-01

Իսրայելական օդանավերն ավիահարված են հասցրել սիրիական Տարտուս նավահանգստի մոտ գտնվող հակաօդային պաշտպանության ստորաբաժանման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է  Al-Araby Al-Jadeed լրատվականը։

Հրթիռակոծության հետևանքով երկու մարդ ստացել է թեթև վնասվածք, իսկ ստորաբաժանման տարածքում հրդեհ է բռնկվել։

Իսրայելի հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը հայտնել է, որ երկիրը շարունակում է հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին՝ հավելելով, որ հարձակման թիրախ է դարձել Տարտուս նավահանգիստը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։ 

Իր հերթին, Իսրայելի բանակը հայտարարել է, որ օդուժը ռազմական պահեստ է թիրախավորել Լաթաքիայի Կարդահա շրջանում։ Հայտարարության մեջ նշվել է, որ «Սիրիայի Կարդահա շրջանում գտնվող ռազմական օբյեկտն օգտագործվում էր սիրիական նախկին իշխանությունների կողմից մարտական ​​տեխնիկա պահելու համար»։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ