ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Եվրամիության երկրների ղեկավարները Հունգարիայի առարկությունների պատճառով դադարեցնում են Կիևին 20 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթի մշակումը, որն առաջարկել էր եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է POLITICO-ի եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի փաստաթղթի նախագիծը։
Նշվում է, որ ԵՄ երկրների ներկայացուցիչների քննարկմանը ներկայացված տեքստի նախագծից անհետացել է Ուկրաինային ռազմական օգնության նոր մատակարարումների կազմակերպման «ուղղակի հղումը»։ Փոփոխությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Բուդապեշտը վետո է դրել փաստաթղթի նախորդ տարբերակի վրա ԵՄ պետությունների ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ։
Հրատարակության գնահատումներով՝ այս ֆոնին քիչ հավանական է, որ ԵՄ-ի կողմից օգնությունը «լրացնի վակուումը», որն առաջացել է ԱՄՆ-ի կողմից Կիևին զենքի մատակարարումների դադարեցումից հետո։