Ադրբեջանի նավթային լոբբինգը իր ազդեցությունն է թողել եվրոպական «անտեղյակ» պատգամավորների վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Screenshot_2

Հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրել է. «Ռումինիայի, Լիտվայի, Լատվիայի, Ուկրաինայի մի քանի տասնյակ պատգամավորներ անհատական, խմբային «աջակցություն» են հայտնել ալիևյան ռեժիմին՝ Բաքվի բանտերում գտնվող գերիների նկատմամբ դատավարության համար։ Առանձնակի «ոգևորություն» է առկա որոշ պատգամավորների մոտ Ռուբեն Վարդանյանի դատավարության մասով։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի նավթային լոբբինգը իր ազդեցությունն է թողել եվրոպական «անտեղյակ» պատգամավորների վրա։

Նամակներ եմ ուղարկել վերոնշյալ երկրների խորհրդարանների ղեկավարներին՝ ներկայացնելով հայ գերիների նկատմամբ տեղի ունեցող անարդարությունները, Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը, ինչպես նաև հիշեցնելով, որ եվրոպական կառույցները պարբերաբար արձանագրել են, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները գերի և պատանդ են և ենթակա են անհապաղ ազատման։

Միջազգային վոյաժներ անելուց բացի, կարևոր է միջազգային հանրությանը ներկայացնել պատշաճ տեղեկություն Ադրբեջանի քաղաքականության մասին, ինչի ժամանակը և ցանկությունը մեր քաղաքական տուրիստները չունեն»։

--00—ՅՄ