ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան այցելել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեակավարներին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով օմբուդսմենի մամուլի ծառայությանը։
Ադրբեջանական լրատվամիջոցը հրապարակել է նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի, գեներալ Լևոն Մնացականյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները՝ ներկայացնելով դրանք իբր ապացույց, որ նրանց պահման պայմաններն իբրև թե «լավ են», և որ վերջիններս չեն ենթարկվում խոշտանգումների։ Սակայն լուսանկարներից պարզ է դառնում, որ Արցախի ղեկավարների նկատմամբ ակնհայտորեն ցուցաբերվում է դաժան վերաբերմունք։
--00—ՅՄ