ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում փետրվարին կրկին տեսակցել են հաստատված և Ադրբեջանում պահվող բոլոր հայերին։ Այս մասին 24News-ին հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։
Ամատունու խոսքով, հերթական հանդիպումն է եղել, տեսակցություններն անցել են առանձնազրույցների ձևաչափով, յուրաքանչյուրին տրվել է հնարավորություն կապ հաստատել հարազատների հետ:
Այլ մանրամասներ չներկայացվեցին։
Հերմինե Միքայելյան
--00—ՅՄ