Այսօր Բաքվում շարունակվելու է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով կեղծ դատավարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

geriner-kayq

Այսօր  շարունակվելու է Բաքվի կողմից առևանգված և ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության գործով կեղծ դատավարությունը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report կայքը։

Նշվում է, որ քննարկվելու է խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը, նաև տեղի է ունենալու Արցախի նախկին պետնախարա Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը։

--00—ՅՄ