Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցելու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 5-ն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

.

Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցելու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է մարտի 5-ին: Ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց փաթեթները տարածքային ընտրական հանձնաժողով մինչև մարտի 5-ի ժամը 18:00:

Թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հետո ընտրական հանձնաժողովի կողմից հնգօրյա ժամկետում կուսումնասիրվեն փաթեթները, ժամանակ կտրվի անճշտությունները հարթելու համար: ՏԸՀ նախագահը հավելեց, որ գրանցումները կսկսվեն մարտի 5-ին և կշարունակվեն մինչև մարտի 10-ը: 

Չնայած մոտ տասը ուժ հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին, մինչ այս պահը դեռևս երեք քաղաքական ուժ է ներկայացրել համապատասխան փաստաթղթերը։ 

Մինչ այս պահը փաստաթղթեր ներկայացրել են «Կոմունիստական կուսակցությունը», որի ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը և «Գյումրեցու որոշում» կուսակցությունը ներկայացնող Արտյոմ Թումանյանը։ 


--00--ԱՀ