ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Այս պահին ԱԺ-ում անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: Այս մասին հաղորդում է ԱԺ-ում 24News-ի թղթակիցը։
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, սակայն անհետ կորած զինծառայողների հարազատները փորձում են պարզաբանումներ ստանալ Քոչարյանից վերջին հարցազրույցներից մեկում նրա հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ