Փաշինյա'ն, Արցախի ղեկավարների եղունգն անգամ չարժես, գերիների դիմաց քեզ առաջարկի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Գլխավոր պրոբլեմը Նիկոլն է, ցանկացած զիջման գնով իշխանության մնալու նրա գենետիկ հիվանդությունը։ Տեսեք՝ ոնց է Ադրբեջանին, Թուրքիային աղաչում՝ ամեն ինչ կտամ, միայն թղթի կտորով օգնեք խաբեմ ժողովրդին։ Ժամանակին ասում էր՝ պատրաստ եմ տղայիս ուղարկել Բաքու՝ գերիների դիմաց։ Ասել եմ՝ քեզ առաջարկիր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, մյուսների դիմաց։ Սա նրանցից ոչ մեկի եղունգը չարժի։ Այս մասին այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում նշեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Ես հակված եմ առաջ նայել ու գլխավոր հարցը լուծել։ Անցյալում չմնալ, բայց այնցյալը պիտի ճիշտ գնահատել առաջ գնալու համար։ Հիմա Նիկոլը ամենացածր վարկանիշն ունի, ժամանակին ինչքան սրան սիրում էր մեծամասնությունը, այդքան ու ավելի այժմ ատում է։ Բնականաբար քաղաքական հիմնական ուժերը դիրքավորվելու, իրենց կարողությունը մեծացնելու խնդիր են փորձում լուծել։ Եթե համախմբում հնարավոր չէ, տարանջատվելն ու մոտեցումները հստակեցնելը մյուս ճանապարհն է։ Հիմնական ուժեր ասելով ես նկատի ունեմ երկրորդ նախագահ-«Հայաստան» դաշինք, Հանրապետական եւ Դաշնակցություն։ 

Նախագահ Քոչարյանի ասուլիսը այս առումով կատալիզատոր դարձավ։ Երկրորդի ծանրակշիռ ներկայությունը շատերի մոտ է խնդիր առաջացնում։

2015-ից Հայաստանը խորհրդարանական երկիր է, փաստ է՝ 2018-ին գործադիր իշխանությունը հանձնել է խորհրդարանը, հետո էլ Ազգային ժողովն է հանձնել։ ՀՀԿ-ն մեծամասնություն էր։ Կարո՞ղ էին չհանձնել։ Իրենք են ասել, եթե իմանայինք՝ այսպիսի հետեւանքներ են լինելու, այլ կերպ կվարվեինք։ Ավելի վճռական կլինեինք։ Մինչեւ վերջին պահը համոզված էին, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, այդպես էին զեկուցում։ Էլեկտրիկ Երեւանի նոր տարբերակն էր։ Հետո միանգամից փլվեց։

Արտաքին ուժային կենտրոններից մեկը զանգվածը մեծացրեց փողով, ՀԿ-ներով, այլով, մյուսը տեսավ,  որ բանը բանից անցնում է, որոշեց անմասն չմնալ, զանգվածը կրկնապատկվեց։ 

Այստեղից էլ՝ ես Նիկոլին չեմ պարտվել, այլ՝ շատ ավելի հզոր ուժերի՝ հաստատումը։ Երեկ էլ արդարացման նոր թեզ՝ իշխանությունը հանձնել է ժողովուրդը՝ հեղափոխության միջոցով։ Հեղափոխությունը լինում է ոչ արդյունավետ կառավարման արդյունքում։ Ովքե՞ր էին կառավարում։ Արդյո՞ք Հանրապետականը միատարր էր։ Հիշո՞ւմ եք, այս նախագծում կա թաքնված մեծ ռիսկ։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ մի նոր ղեկավարող, առաջնորդող ուժի ստեղծման փորձ է արվում։  Ռ. Քոչարյան, 2025թ.։

Հարցեր կան, որ պետք է պարզաբանվեն։ Եթե երրորդ նախագահը չառաջադրվեր վարչապետ, ի՞նչ էր լինելու։ Ի՞նչ էր լինելու, եթե իրենցից մեկին ընտրեին։

Հիմա ինչ-ինչ մարդիկ տողատակերում ու բացահայտ փորձում են Կարեն Կարապետյանին մեղադրել։ Ազնիվ չէ։ Կարենը 2017 թվականի պառլամենտում երկու պատգամավոր ուներ։ 

Ես հորդորում եմ մեր գործընկերներին՝ փակել թեման, արձանագրել տարանջատումը եւ գործել գլխավոր ուղղությամբ։ Ամեն մեկն իր պատկերացրած ձեւով։

Վերջին մի հաստատում. հավատարմությունը, երախտագիտությունը, բարոյական պարտավորությունը մարդկային բարձր արժեքներ են։ Ինչ-որ ազդեցություն կարող է ունենալ նաեւ այլ կարգի կախվածությունը։ Բայց սրանք չպետք է խանգարեն մարդու սկզբունքներին, սեփական դեմք ունենալուն, ինքնուրույն մտածելուն ու գործելուն։», - մանսավորապես հայտարարել է Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

--00—ՅՄ