ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Գերիների վերադարձի հարցով Ադրբեջանի հետ բանակցությունների առանձին հարթակ պետք է ստեղծել, բայց այս իշխանությունն այլ առաջնահերթություններ ունի։ Բաքվին չնեղացնելու համար իշխանությունը տեղեկատվական հարթակներում անգամ պայքար չի տանում։ Ադրբեջանն այս տարի մեծ շուքով նշում էր Խոջալուի իրադարձությունները և փորձում փաթեթավորել ցեղասպանության տակ, ինչը բավականին վտանգավոր է։ Հայաստանը երկար ժամանակ աշխատել է տեղեկատվական դաշտում, Սումգայիթի ջարդերի, Բաքվի իրադարձությունների խնդրի վերաբերյալ, ինչը հիմա չենք տեսնում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Խոսելով ընդդիմության ներքին տարաձայնությունների մասին, պատգամավորը նշեց, որ ընդդիմության թիրախը պետք է լինի Փաշինյանին հեռացնելը, ոչ թե ընտրություններին գերակայություն ապահովելը։
«Թիկունքից հարված ենք ստանում մարդկանցից, որոնց հետ պայքարի ճանապարհ ենք անցել՝ 2020 թվականից միասին նույն խրամատում ենք եղել, ոստիկանության մահակների տակ, բանտերում։ Քաղաքական վարձկաններ կան, որ վեհ գաղափարներից են խոսում, բայց իրենց խնդիրը փողն է եղել։ Թիրախավորված պետք է աշխատել Փաշինյանին հեռացնելու դեմ, բարոյական սկզբունքների վրա պետք չէ թքել»,- ընդգծեց Աբրահամյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ