ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Սեյրան Օհանյանը գրում է ․
«Սիրելի՛ մայրեր, կանայք և քույրեր
Խորապես գնահատելով ձեզանից յուրաքանչյուրի գեղեցիկ ներկայությունը մեր
կյանքում՝ շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի կապակցությամբ։ Սրտանց մաղթում եմ, որպեսզի ձեր ներքին անսահման աշխարհում, ձեզ շրջապատող արտաքին կյանքում ներդաշնակ խաղաղություն լինի, նոր զարթոնք, արարում։ Լինեք առողջ, սիրված ու երջանիկ։ Եվ վստահ լինեք, որ ձեր այրերի ու զավակների արիական ոգու, աննկուն պայքարի շնորհիվ՝ փորձությունների օրեցօր սաստկացող այս հորձանուտից մեր Հայաստանը նորից պատվով է դուրս գալու և հավերժ լինելու է կանգուն։
Հավերժ խոնարհում այն հերոս կանանց, ովքեր, զենքը ձեռքին, կանգնել են մեր պայքարի ակունքներում ու փառահեղ հաղթանակներ կռել։
Հավերժ խոնարհում այն մայրերին, կանանց, ովքեր հանուն Հայրենիքի պաշտպանության իրենց զավակներին ու այրերին են նվիրել․․․»