ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ տեքստի համաձայնեցումը՝ խրախուսելով կողմերին երկխոսությանն ու հաշտեցմանն ուղղված նրանց հանձնառության համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Լուիս Գրասան նաև երկու կողմերին քաջալերել է օգտագործել հնարավորությունը և շարունակել աշխատել խաղաղության ուղղությամբ հանուն համագործակցային ապագայի՝ կառուցողական և անկեղծ միջոցներով։
«Այս առաջընթացը կարևոր քայլ է դեպի տարածաշրջանային տևական կայունություն և խաղաղություն։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը, վստահության ամրապնդմանը և տևական հաշտեցմանը Հարավային Կովկասում»,- ասել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչը:
--00--ԱՀ