Մարտի 25-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 21 հարց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

photo_2025-03-24_16-56-23

Մարտի 24-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Մարտի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 21 հարց:

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ԱԺ խորհրդի մի շարք որոշումներում: 

--00—ՅՄ