Միրզոյանը և Լավրովը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News 

11

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՌԴ միջև երկկողմ օրակարգային հարցեր՝ կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում:

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել նախորդ շաբաթ երկու գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներին և մտքեր փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ:

 

--00—ԱՊ