ՔՊ-ն այս պահին նիստ է անում Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News 

5411176142171403085

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պահին խմբակցության նիստ է անում: 24News-ի տեղեկություններով, քննարկվում է Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելուն կողմ քվեարկելու հարցը:  

Նշենք, որ Գլխավոր դատախազը Աժ-ում է Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին անձեռմխելիությունից զրկելու միջնորդության հարցով։ 

Հովիկ Աղազարյանի մասով ներկայացվել է քրգործով ուսումնասիրվող կաշառքի երկու դրվագ: 

Հիշեցնենք նաև, որ Հովիկ Աղազարյանն իր հանդեպ նախաձեռնված գործընթացը համարում է քաղաքական հետանդում և իրեն լռեցնելու փորձ:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ