ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայում «բռնության ալիքի» ողջ պատասխանատվությունը դրել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության վրա․
«Կուսակցության առաջնորդն ու նրա կողմնակիցները, որոնք հրահրել են մարդկանց փողոց դուրս գալը, լիակատար պատասխանատվություն են կրում ոստիկանների վիրավորվելու, խանութների սեփականատերերի վնասի համար, ինչպես նաև միլիարդավոր լիրա արժողությամբ պետական սեփականությանը հասցված վնասի համա»", - հայտարարել է նա։
Հիշեցնենք՝ Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության ֆոնին ցույցեր են ընթանում։ Իշխանություննները Էքրե»մ Իմամօղլուին մեղադրում են կոռուպցիոյի ու ահաբեկիչների հետ համագործակցելու համար։
Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ մարտի 19-23-ը ձերբակալել են 1133 ցուցարարների։
--00—ՍՊ
--00—ՍՊ