Դանիան ողջունել է Գրենլանդիա մեկնող ԱՄՆ պատվիրակության այցի օրակարգի փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

photo_2025-03-26_15-40-54

Դանիան ողջունել է ԱՄՆ-ի որոշումն այն մասին, որ ամերիկյան պատվիրակության այցը  Գրենլանդիա սահմանափակվի միայն ռազմակայանով, քանի որ այցի նախորդ պլանները լուրջ հակասությունների պատճառ էին դարձել Վաշինգտոնի և Կոպենհագենի միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Դանիայի վարչապետը մարտի 25-ին ասել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կնոջ՝ Ուշա Վենսի ծրագրված այցը Գրենլանդիա, որտեղ նա պետք է ներկա գտնվեր շների սահնակներով մրցավազքին, «անընդունելի ճնշում» է։ 

Սպիտակ տունը հայտարարել է, որ փոխարենը պատվիրակությունը կգլխավորի հենց Ջեյ Դի Վենսը, սակայն նրանք կայցելեն Պիտուֆիկում գտնվող ամերիկյան ռազմակայան։

«Կարծում եմ՝ շատ դրական է, որ ամերիկացիները չեղարկեցին իրենց այցը գրենլանդական հասարակություն: Փոխարենը նրանք կայցելեն իրենց սեփական ռազմաբազա՝ Պիտուֆֆիկ, և մենք դրա դեմ ոչինչ չունենք», - ասել է Դանիայի արտգործնախարար Լարս Լոկե Ռասմուսենը DR հեռուստաընկերությանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ