Սյունիքի մարզպետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

ՍՍ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է աշխատանքային այցով մարզ ժամանած՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։ 

Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը բարձրաստիճան դիվանագետի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին, Օվերն-Ռոն-Ալպի հետ Սյունիքի գործընկերությանը, հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության գալիք համաժողովին, որը կանցկացվի Գորիսում։

 

--00—ՍՊ