ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Հատուկ ռազմական գործողության շրջանակում ՌԴ ԶՈւ-ն մեկ օրում խոցել է ռազմական օդանավակայաններ, ռազմական տեխնիկայի վերանորոգման ձեռնարկություն, Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի արտադրության արտադրամասեր: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքի օբյեկտներ, ռազմական տեխնիկայի վերանորոգման ձեռնարկություն, անօդաչու թռչող սարքերի արտադրության արտադրամասեր ու կառավարման կետեր, զինամթերքի պահեստներ, ինչպես նաև 143 տեղամասերում հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումներ», - ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ռուսական զորքերը «Գերան-2» ԱԹՍ-ների օգնությամբ հարվածել են Զապորոժիեի մարզի Դոլինսկոյե բնակավայրում գտնվող ուկրաինական դրոնների արձակման նախապատրաստման վայրին:
--00—ՅՄ