Ինտերն ու Նապոլին կարող են շահավետ փոխանակում կատարել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

aa

Միլանի «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» իտալացի հարձակվող Ջակոմո Ռասպադորիին: Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «ներաձուրիները» պատրաստ են գործարքի մեջ ներառել թիմի իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեսին, որը, ինչպես հայտնի է, հետաքրքրում է նեապոլցիներին։ Երկու խաղացողներն էլ կարող են օգուտ քաղել նման գործարքից, քանի որ նրանք քիչ խաղաժամանակ են ստանում իրենց ներկայիս թիմերում:

Նշենք, որ Ֆրատեզին երկար ժամանակ միլանյան գրանդում համարվում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին փոխարինելու գլխավոր թեկնածուներից մեկը։

Transfermarkt-ի փորձագետները Ֆրատեսիի տրանսֆերային արժեքը գնահատում են 32 միլիոն եվրո, իսկ Ռասպադորիինը` 15 միլիոն: Երկու խաղացողներն էլ այժմ 25 տարեկան են: «Ինտերը» 29 տուրից հետո 64 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Նապոլին» 61 միավորով երկրորդ տեղում է։

--00—ՍՊ