Սիրիայի ամբողջ տարածքում ինտերնետն անջատվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Screenshot_4

Ամբողջ Սիրիայում անջատվել է ինտերնետը, հաղորդում է NetBlocks ինտերնետ մոնիտորինգի միջազգային ծառայությունը։

«Ուղիղ ցանցի տվյալները ցույց են տալիս ամբողջ Սիրիայում ինտերնետի անջատումը», - ասվում է հայտարարության մեջ:

Սիրիայում իրավիճակը սրվել էր մարտի սկզբին, երբ բախումներ սկսվեցին ալավիների և նոր կառավարության կողմնակիցների միջև։ Դրանք ազդել են Լաթաքիա, Տարտուս, Համա և Հոմս նահանգների վրա։ Զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 1,3 հազարը։ Անվտանգության ուժերի գրոհներն ավարտվել են մարտի 10-ին։

--00—ՅՄ