ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե Ադրբեջանը չէր սպասում խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ հայկական կողմի համաձայնությունը․ «Իրանց մամուլում տեղ գտած կրակոցների մասով էլ առանձին հետաքննության առիթ են, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասաց նա։
Ճշտող հարցին, թե ինչի է անակնկալ Երևանի համաձայնությունը Բաքվի համար, Սիմոնյանը պատասխանեց, թե նույն տպավորությունը ունի նաև անցյալի մասով․ «Հայկական մարտավարությունը այնպես է եղել, որ Ադրբեջանում տպավորություն է ստեղծվել, թե կարող են ի սկզբանե ինչ-որ բանի համաձայնել՝ իմանալով, որ հայերը միևնույնն է չեն համաձայնելու»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ