ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
2025 թ. մարտի 26-ին Ժնևի հայկական տանը տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի և հայ համայնքի ներկայացուցիչների միջև:
Ցուցադրվել են Մատենադարանի նորաբաց լաբորատորիաներին և հավաքչական աշխատանքներին վերաբերող հոլովակներ, որից հետո տնօրենը պատասխանել է ներկաների հարցերին:
Ելույթներով հանդես են եկել նաև Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ժնևի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարին:
Հանդիպման ավարտին տնօրենին է ներկայացվել կենտրոնում պահվող երկու հայերեն ձեռագիր մատյան, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռագիր մատյանները բուժելու և վերականգնելու ուղղությամբ:
--00—ՍՊ