«Что за шум, а драки нет»․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

ԱԱ

«Իրավունք» թերթը գրում է. «Հանրայինի եթերում ընթանում է Գյումրիի ավագանու ընտրությունների առաջին համարների բանավեճը, որը ուղիղ հեռարձակմամբ ներկայացվում է Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնից: Տեղը ճիշտ էր ընտրված, քաղաքապետի թեկնածուները բանավեճը վերածեցին իսկական թատրոնի:

Նշենք, որ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից բանավեճին մասնակցելու համաձայնություն էին տվել 8-ը. զարմանալիորեն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրաժարվել էր:

Հավանաբար, Ղուկասյանը խուսափել է ստորագրել Հանրայինի պայմանագիրը, ըստ որի` բանավեճի մասնակիցները պարտավորվել են պահել բանավեճյան կանոնակարգը, հարգանքով վերաբերվել միմյանց եւ մոդերատորներին»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ