Հաջող այց եմ ունեցել Երևան՝ քննարկվել են տարածաշրջանային հարցեր. Իրանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

gg

Ես շատ հաջող այց եմ ունեցել Երևան, քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր։ Այդ մասին գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին․

«Հայաստանի հետ Իրանի ամուր բարեկամությունը դարերի ընդհանուր պատմության, մշակութային մտերմության և հարգանքի, ընդհանուր շահերի վրա հիմնված փոխադարձ վստահության արդյունք է։

Կովկասի մեր տեսլականը հիմնված է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման, տնտեսական համագործակցության և արտաքին խաղացողների միջամտության կանխարգելման վրա»,- նշել է նա։
 

--00—ՍՊ